Գասպարիին աջակցելու նպատակով դրամահավաքն ավարտվեց. ինչքան գումար հավաքվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գասպարիին աջակցելու նպատակով այսօր Ազատության հրապարակում  անցկացված  դրամահավաքն ավարտվեց:  Ինչպես տեղեկանում ենք Մարիա Հովսեփյանից, ով նույնպես դրամահավաքի մասնակիցներից է, դրամահավաքն ավարտվել է։ Արդյունքում հավաքված գումարտ կազմեց 95.670, 200$ և 50 Եվրո։

12791041_10157272106633125_1036501518071807528_n

Ըստ կազմակերպիչների` Վարդգես Գասպարին եւ իր ընտանիքը այս ընթացքում ծանր բարոյական, հոգեբանական տրավմայի են ենթարկվել, կրել են նյութական կորուստներ եւ Գասպարիի բանտից ազատվելուց հետո այս դրամահավաքը ամենեւին չի կորցրել իր անհրաժեշտությունը: Յոթ օր Նուբարաշենի բանտախցում ենթարկված խոշտանգումների եւ հոգեբանական ճնշումների հետեւանքով Վարդգես Գասպարիին անհրաժեշտ է վերականգնվել:

Նախաձեռնության միտքը պատկանում է միմիայն նախաձեռնող խմբի անդամներին, դրամահավաք կազմակերպելու կամ նյութական օգնություն տրամադրելու առումով Գասպարիի ընտանիքից երբեւէ որեւէ առաջարկ կամ խնդրանք չի եղել։ Սա ՀՀ քաղաքացիների ցանկությունն է, որը պետք է իրականացվի ամենայն թափանցիկությամբ եւ հրապարակայնությամբ։ Դրամահավաքին մասնակցող անձանց բոլորի անունները եւ տրամադրվող գումարի չափը (այդ անձանց ցանկության դեպքում) հրապարակվելու են։




Լրահոս