Ռուսաստանը մեղադրում է Թուրքիային Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում Հմեյմիմ բազայում հակամարտող կողմերի հաշտեցման հարցով ռուսական կենտրոնը հայտնել է Թուրքիայի կողմից սիրիական տարածքները ռմբակոծելու մասին. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անցած մեկ օրվա ընթացքում մինչև 100 թուրք զինծառայողներից կազմված խմբի կողմից ռմբակոծվել է Էթ-Թել-Էլ-Աբյադա քաղաքի հյուսիսային հատվածը»,-հայտարարել է կենտրոնի պետ Սերգեյ Կուրալենկոն:

ՌԴ ՊՆ-ում նշել են, որ զինծառայողների գործողություններին աջակցել է թուրքական հրետանին:

Կուրալենկոյի խոսքով՝ անցած մեկ օրում թուրքական կողմից հրադադարի խախտման 9 դեպք է գրանցվել այդ թվում նաև Լաթաքիայում, որտեղ սիրիական բանակը շարունակում է հարձակումը «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբակեչական խմբավորման դիրքերի վրա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս