
“Այսօր կառավարության նիստում վաղաժամկետ կդադարեցվեն Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի գյուղապետ Սամվել Ասրյանի լիազորությունները, և կնշանակվի նոր ընտրություն։ Գյուղապետի պաշտոնանկությունը տարածքային կառավարման նախարարությունը ձևակերպել է Սամվել Ասրյանի առողջական վիճակի վատթարացման և Երկարատև բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ։ Սակայն գյուղում այլ բան են խոսում։
Օրինակ, վերջերս շրջանառվում էր մի տեղեկություն, որ վերջինս անհետացել է գյուղից, աշխատանքներն անտեր թողել, և ոչ ոք չգիտի նրա գտնվելու վայրը։ Ըստ շրջանառվող լուրերի, նրա անհետացման պատճառը եղել են պարտքերը, որոնց պատճառով գյուղապետարանին պատկանող մի շարք շինություններ գրավ է դրել”,-գրում է թերթը։
Շարունակությունը այսօրվա համարում