
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը դուրս է եկել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունից (ՍԴՀԿ): Ավելին, Եղիազարյանը տեւական ժամանակ է, ինչ փաստացի որեւէ առնչություն չունի կուսակցության հետ:
Երեկ “Ժողովուրդ”-ին չհաջողվեց պարզել, թե ինչու է նա “լքել” կուսակցությունը, քանի որ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Նշենք, որ ԱԱԾ նախկին փոխնախարարը ՍԴՀԿ անդամ դարձավ համաժողովրդական շարժման ծաղկուն շրջանում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միանալը համարվում էր պատվի հարց: Եվ շատ մարդ-կուսակցություններ կայացան հենց այդ շարժման շնորհիվ:
Առավել մանրամասն` “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում