Armenian text to speach

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանին, ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին եւ պատգամավոր Մնացական Մնացականյանին:

Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հանդիպումները՝ գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ գործնական հանդիպումներն ու քննարկումները կրում են պարբերական բնույթ:




Լրահոս