
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անընդունելի է համարում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը գաղտնի կերպով է քննարկվում: Այսօր լրագրողների հետ զրույցում Մարգարյանը նշեց, որ խոսում ենք մի փաստաթղթի մասին, որին ծանոթ չենք, որը չկա մեր ձեռքի տակ:
«Ընտրական օրենսգիրքը պետք է բաց քննարկվի, որ հնարավորինս կոնսենսունսային տարբերակով ընդունվի: Ռետինգային կոչեցյալը, պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում: Սա նույնպես մեզ համար մութ անտառ է, պարզ չէ` ինչ նկատի ունեն», – հայտարարեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.