Իշխանության ներկայացուցիչները ներկա չեն Ընտրական օրենսգրքի քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք հասարակական կազմակերպություններ, Ազգային ժողովի պատգամավորներ, փորձագետներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ այս պահին քննարկում են նոր Ընտրական օրենսգիրքը: Այստեղ հետաքրքիրն այն է, որ քննարկումը ծավալում են առանց Ընտրական օրենսգրքի նախագծին ծանոթ լինելու: Ներկաններն անգամ տեղյակ չեն` ի վերջո, նախագիծն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով, թե` ոչ:

Այս առնչությամբ քննարկմանը ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության զեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց. «Իրենք ունեն նախագիծը, բայց չեն եկել քննարկման: Այն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով: Եթե իրենք ազնիվ ցանկություններ ունենային, ապա առաջինը կբանակցեին իրենց գործընկերների հետ:

Հավելենք, որ քննարկմանը հրավիրված էին նաև Կառավարության  աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր, սակայն ներկա չեն քննարկմանը:




Լրահոս