Սյունիքի մարզում հանքի թափոնները լցվում են Գեղի գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Աջաբաջ գյուղի մոտակայքում գտնվող “Լեռ-էքս” ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքի թափոնները լցվում են Գեղի գետը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ պետից տեղեկություն է ստացվել, որ Ողջի գետի Գեղի վտակը որոշակի հատվածում հոսել է պլաստմասե խողովակով, որը հունիսի 25-ին վնասվել է եւ անմիջապես փոխարինվել երկաթյա խողովակներով:
Դեպքի վայրում է գտնված մարզպետարանի բնապահպանության վարչության պետի տեղեկացմամբ նշված տարածքը կուսումնասիրեն եւ արդյունքների մասին կտեղեկացնեն հունիսի 27-ին:




Լրահոս