Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վնասվածքի պատճառով բաց կթողնի ամենաքիչը երեք շաբաթ, հայտնում է Marca-ն:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը վերջերս էր ապաքինվել վնասվածքից և մասնակցել Պրիմերիայի 26-րդ տուրի «Ատլետիկո»-ի դեմ խաղին, սակայն ստիպված էր ընդմիջման ժամանակ փոփոխություն խնդրել:
Նոր վնասվածքի պատճառով Բենզեման բաց կթողնի Պրիմերայի մի քանի հանդիպում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-ի հետ պատասխան հանդիպումը:
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է Իսպանիայի առաջնության 20 խաղի, դարձել 19 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: