«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը նախօրեին ՀՀ նախագահի նստավայր էր գնացել` Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական զրույցի:
Մեր տեղեկություններով` այսօր` ժամեր անց կամ վաղն առավոտյան նրա նշանակումը` որպես Էներգետիկայի և բնական պաշարների նախարար, պաշտոնապես կհաստատվի: Դե իսկ ներկայիս նախարար Երվանդ Զախարյանին տարիքը «չի ներում»` շարունակելու նախարարական աշխատանքը:
Հավելենք, որ Յոլյանը բավականին ջերմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ: Նշենք նաև, որ Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, նույնպես բարի դրացիական հարաբերությունների մեջ է Լևոն Յոլյանի հետ: Հավելենք նաև, որ Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի կնքահայրն է: