ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն էթիկապես խախտում չի համարել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք և վիրավորանք չի պարունակել, այլ միայն կտրուկ սաստելու միտում է ունեցել:
Նրա կարծիքին են եղել նաև Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները: Նրանցից միայն «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է ձեռնպահ քվեարկել:
Ստորև ներկայացնում ենք Շուշան Պետրոսյանին արդարացնող պատգամավորների անունները:
Ավետիսյան Սուքիաս, «Հանրապետական» (ՀՀԿ)
Արմեն Բաբայան, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
Նշենք, որ ՀՅԴ-ական Արմեն Բաբայանը ներկա չի գտնվել քննարկմանը, սակայն Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին փոխանցել է, որ կողմ է նրանց որոշմանը:
Վահան Բաբայան, «Բարգավաճ Հայաստան»
Թևան Պողոսյան, «Ժառանգություն»
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին հետևյալ խոսքերն էր ուղղել. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»: Պատգամավորն այս խոսքերն ասել էր ի պատասխան օգտատիրոջ հետևյալ գրառման. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»: