Շուշան Պետրոսյանը չպատժվեց. «Ընդամենը սաստելու միտում է ունեցել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովն էթիկապես խախտում չի համարել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը:

Էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքով՝  Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք և վիրավորանք չի պարունակել, այլ միայն կտրուկ սաստելու միտում է ունեցել:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին հետևյալ խոսքերն էր ուղղել. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»: Պատգամավորն այս խոսքերն ասել էր ի պատասխան օգտատիրոջ հետևյալ գրառման. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»:

Հավելենք, որ այռ առնչությամբ էթիկայի հանձնաժողով էր դիմել  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց:




Լրահոս