ԴիԿապրիոն մոռացել է «Օսկարի» արձանիկը ռեստորանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո ԴիԿապրիոն, ով փետրվարի 29-ին արժանացավ «Օսկարի»՝ «Փրկվածը» դրամայում տղամարդու լավագույն դերակատարման համար, մոռացել է «Օսկարի» արձանիկը ռեստորանում: Այս մասին հայտնում է TMZ պորտալը:

ԴիԿապրիոն և նրա գործընկերները նշում էին այդ իրադարձությունը Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում: Դերասանը դուրս է եկել փողոց, մոտեցել ավտոմեքենային, այդ պահին արձանիկը ձեռքին տղամարդը վազելով մոտեցել է նրան:

Ավելի վաղ հաղորդվում է, որ դերասանին մրցանակ շնորհելու պահին ռեկորդ է գրանցվել Թվիթերում: Այդ պահին մեկ րոպեի ընթացքում ավելի քան 440 հազար թվիթ է գրվել:




Լրահոս