Վայոց ձորում մեքենան 20մ գլորվել է ձորը.1 զոհ, 7 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 27-ին՝ ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայքի գերեզմանատան մոտակայքում “Միտցուբիշի Պաջերո” մակնիշի 30LՏ438 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով ուղևոր 2008թ. ծնված Ռ.Բաղդասարյանը տեղում զոհվել է։
Վթարի հետևանքով վարորդ`1974թ. ծնված Ա.Սարգսյանը և ուղևորներ 2005թ. ծնված Է., 2007թ. ծնված Ի. և 2000թ. ծնված Մ. Քալորիները, 1952թ. ծնված Ս.Սարգսյանը, 2006թ. ծնված Ե. Զաքարյանը և 2005թ. ծնված Ք.Բաղդասարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս