Կառավարությունն ընդունում է, որ ընկերությունները ծանր տնտեսական պայմանում են հայտնվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության անցած տարվա հուլիսի 30-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հանձնարարեց տեսչական ստուգումները դադարեցնել եւ «անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեությանը»: Այս որոշումը, որը նախատեսված էր մինչեւ 2015 թվականի տարեվերջը, պայմանավորվում էր տնտեսությունում ստեղծված բարդ կացությամբ: Այլ կերպ ասած՝ այդպիսով ՀՀ կառավարությունը ընդունում էր, որ Հայաստանում գործող ընկերությունները ծանր տնտեսական պայմանում են հայտնվել, եւ որ ավելորդ անգամ նրանց «կյանքը դժվարացնելը» կարող է ճակատագրական լինել:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ կառավարությունից պարզել, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի հրահանգը տարածվում է  2016-ի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից մեզ տրված պատասխանի համաձայն՝ վարչապետի հանձնարարականի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը: Առավել հավանական է, որ այդ ժամկետը ամռանը կրկին կերկարաձգվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս