Գերմանիայի հավաքականի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլ»-ում, հայտնում է Independent-ը:
Նշվում է, որ Յուրգեն Կլոպը հույս ունի 23-ամյա ֆուտբոլիստին բերել անգլիական ակումբ, ում հետ աշխատել էր Դորտմունդի «Բորուսիա»-ում: Գյոտցեն գերմանական ակումբում քիչ խաղային պրակտիկա է ստանում և նրա ապագան գերմանական ակումբում կախված է նոր մարզիչ Կարլո Անչելոտիից: