«Իմ սիրելին սպասվածից ավելի ռոմանտիկ է». Անահիտ Շահբազյանն ամռանը կամուսնանա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Անահիտ Շահբազյանը գարնանը իր լսարանին կմատուցի եղանակի թելադրած տրամադրությանը համահունչ նոր տեսահոլովակ. երգը կկոչվի «Արեւ» (հեղ.` Արսեն Գրիգորյան): Անահիտի խոսքով` գարունն իր մեջ արթնացնում է թարմության զգացողություն ու դարձնում առավել աշխատունակ: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ պատրաստվում է վերամիավորել իր ջազային բենդը եւ արտերկիր մեկնած երաժիշտներին փոխարինողներ գտնել:

Վերջերս նշանադրված երգչուհու հետ մենք կանանց միամսյակին ընդառաջ զրուցեցինք նաեւ կանացի թեմաներից: Նա նշեց, որ իրեն շատ երջանիկ է զգում սիրելիի կողքին. «Իմ սիրելին սպասվածից ավելի ռոմանտիկ է եւ միշտ շատ գեղեցիկ նվերներ է մատուցում ինձ»,-ասաց Անահիտը:

12801274_1007226062691793_6680212138409453868_n

Նրա խոսքով` եթե նախկինում իր համար կարեւոր էր շոշափելի նվեր ստանալը, ապա այսօր արդեն էականը սիրով ընտրված եւ մատուցված նվերն է: Երգչուհին խոստովանեց, որ շատ է սիրում նաեւ ծաղիկներ նվեր ստանալ, հատկապես վարդեր:
Մենք հարցրինք` արդյոք Անահիտը հասցրել է սիրելիին երգ նվիրել. «Դեռ ոչ, բայց հուսով եմ, որ կգա նաեւ դրա ժամանակը. այդ երգը մեծ նվեր կլինի նաեւ հենց ինձ համար»,- նշեց ան:

Շարունակելով կանացի թեմաները` մենք հետաքրքրվեցինք` կնոջ որ հատկությունն է ամենաշատը կարեւորում Անահիտը. «Նա պետք է լինի ներողամիտ. սիրելու ունակությունից հետո սա գլխավոր որակներից մեկն է: Կարծում եմ` ընտանիքի գաղափարը հենց կնոջ ներողամտության եւ խոհեմության վրա է կառուցվում»:
Մենք հարցրինք` ի՞նքն է ավելի զիջող, թե՞ նշանածը. «Կարծում եմ` երկուսս էլ: Մեր վեճերը երկար չեն տեւում, րոպեների ընթացքում փոխզիջման ենք գնում»,-ասաց նա:

12803241_1007226069358459_693494686908546381_n

Խոսելով կարգավիճակի փոփոխությունից` երգչուհին տեղեկացրեց, որ ամուսնությունը չի ուշանա. «Աստծո հաջողությամբ այս ամռանը կամուսնանանք, թեեւ ես կցանկանայի, որ մինչամուսնական ընկերության այս պրոցեսը ձգձգվեր, մի քիչ էլ վայելեինք այդ ժամանակը: Այնուամենայնիվ, ես հասկացել եմ, որ ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին, կլինի այն, ինչ կանխորոշված է ի վերուստ»:
Վերջում Անահիտը բոլոր կանանց եւ աղջիկներին հղեց իր մաղթանքը. «Ես կուզենամ, որ նրանք միշտ արթուն եւ աղոթող, ինչպես նաեւ կողակցին հասկացող լինեն…»

Աննա Բաբաջանյան




Լրահոս