Բուլղարիայի իշխանությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն հրավիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու օսմանյան լծից ազատագրման օրվա տոնակատարություններին, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Bulgarian Times-ին:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ իշխանությունների նման որոշման պատճառ է դարձել Թուրքիայի հետ քաղաքական մերձեցումը:
Նշվում է, որ գլխավոր փաստարկներից մեկը դարձել է այն, որ Բուլղարիայում մեծ թվով թուրք զինծառայողներ են զոհվել, քան ռուսներ:
1396-1878թթ. Բուլղարիան Օսմանյան կայսրության կազմում էր: Ռուս-թուրքական պատերազմում հաղթանակից հետո 1877-1878թթ. ստորագրվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը:
Բուլղարիայում այդ օրը ազգային տոն է համարվում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան