«ԱԺ մոնիթորինգ» ծրագրի արդյունքների քննարկմանն այսօր ներկա էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նշեց, որ կառավարությունն ամբողջությամբ վերցրել է օրենսդրական նախաձեռնությունը:
Անդրադառնալով Հանրապետական կուսակցության քվեարկության արդյունքներին, որոնց համաձայն 6500 քվեարկությունից միայն 2-ն է դեմ եղել, Արամ Մանուկյանն ասաց, որ դա շփոթվելու և սխալ կոճակ սեղմելու արդյունք է. «Սա պառլամենտ չէ։ Մի տեղ, որտեղ մեծամասնությունը այսքան կողմ է լինում, պառլամենտ գոյություն չունի», – հայտարարեց նա։
Մանրամասները ` ArmLur.am-ի տեսանյութում: