«Ճիշտ կլինի այստեղ նաև ներմուծեք այն, թե հանձնաժողովներում ինչ է կատարվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Աժ մոնիտորինգի» արդյունքներին, ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Վերջինս հարց հնչեցրեց. «Ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը, որ 93 տոկոս ինքն է նախագծի հեղինակը, հանձնաժողովներում շատ հեշտ ստանում է եզրակացություն, իսկ պատգամավորների կողմից ներկայացված օրենքները մերժվում են հանձնաժողովներում»:
Մարգարյանն անդրադարձավ նաև վարկերին` նշելով որ դրանք անթույլատրելի և անընդունելի են:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: