«Կացնով մարդասպան» Վանդերլեյ Սիլվային երկրորդ հնարավորությունն է տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար «Կացնով մարդասպանը»` Վանդերլեյ Սիլվան, մտափոխվել է հանգստի մեկնել և այսօր պայմանագիր է կնքել Bellator-ի հետ:

Սիլվան և Bellator-ը հայտնել են երկարատև պայմանագրի մասին: Սակայն, ցավոք, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Փետրվարին Նևադա նահանգի ատլետիկյան հանձնաժողովը որոշում էր կայացրել կասեցնել Սիլվայի լիցենզիան երեք տարով:

NSAC-ը մարտերի վետերանին տուգանել էր 70 հազար դոլարով` UFC 175-ում Չեյլ Սոննենի հետ մենամարտից առաջ դոպինգ ընդունելի մեղադրանքով: Լիցենզիան հետ էր կանչվել 2014-ի մայիսի 24-ին, իսկ սա նշանակում է, որ Սիլվային կրկին լի ցենզիա կարող է տրամադրցվել 2017-ի մայիսի 25-ին: Սրա հետ մեկտեղ նա նաև պետք է դոպինգ-թեստ հանձնի:




Լրահոս