Ինչպե՞ս կվարվեն կուսակցությունները, եթե իրենց բաժին հասնի երկնագույնը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսված է, որ ԱԺ ընտրություններում կուսակցությունները ներկայացված են լինելու տարբեր գույների առանձին քվեաթերթիկներով: Գույները բաշխելու է ԿԸՀ-ն՝ վիճակահանությամբ: Եւ հետաքրքիր իրավիճակ է սպասվում. ինչպե՞ս կվարվեն կուսակցությունները, եթե իրենց բաժին հասնի երկնագույնը:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ կուսակցությունների ներկայացուցիչներից: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այս առնչությամբ ասաց. «Միանշանակ հավատացնում եմ, որ նման գույնի թերթիկ չի լինի»: ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն էլ հայտարարեց.  «Երբ ԲՀԿ խմբակցությունում Հրայր Թովմասյանի եւ Վարդան Պողոսյանի հետ  քննարկվել է ԸՕ վերաբերյալ նախնական մի քանի մոտեցում, այդ ժամանակ քննարկվել է, որ կապույտ գույնի քվեաթերթիկ չի լինելու՝ սեւ քարոզչությունից խուսափելու համար»:  Իսկ ԱՎՄԿ քարոզչության պատասխանատու Էդգար Առաքելյանն ասաց, որ ինչ գույն էլ լինի, կլինի իրենց հաղթանակի գույնը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս