Գագիկ Խաչատրյանին «վնասազերծելուց» հետո ոմանց համար նոր հորիզոններ են բացվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Խաչատրյանին «վնասազերծելուց» հետո ոմանց համար նոր հորիզոններ են բացվում: Մեր աղբյուրները հայտնում են, որ Շենգավիթի հարկային տեսչության պետ Վահան Մամիկոնյանը, որը նաեւ Հովիկ Աբրահամյանի փեսան է, հնարավոր է նշանակվի ՊԵԿ օպերվարչության պետ: Իսկ Շենգավիթի հարկային տեսչության պետ հնարավոր է նշանակվի Արաբկիրի հարկային տեսչության նախկին պետ, բազմաթիվ տեսչությունների եւ վարչությունների պետ աշխատած, այժմ Վանաձորի հարկային տեսչության պետ Սասուն Հայրապետյանը»:




Լրահոս