Ինչ է անում Սերժ Սարգսյանը, և որն է նրա նպատակը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատելով վերջին կադրային նշանակումներից՝ Սերժ Սարգսյանը որոշել է մինչեւ 2018 թվականը որոշակի փոփոխություններ ապահովել երկրում։ Մարդիկ դժգոհ են իրենց կյանքից եւ դրա մեղավորն իրավացիորեն համարում են իշխանություններին։ Հիմա երկրի նախագահը որոշել է փոխել «մեղավորներին», բերել մարդկանց, ովքեր թարմություն, նոր աշխատանքային ոճ, իրավիճակը փոխելուն միտված լուծումներ կառաջարկեն։ Մի կողմից՝ Դաշնակցության հետ չպարտադրված կոալիցիան եւ բավականին ծանրակշիռ պորտֆելների հանձնումը նրանց, մյուս կողմից՝ երիտասարդ, չվարկաբեկված կադրեր բերելը, թերեւս, այդ նպատակով է արվում։ Բայց, չգիտես ինչու նոր նշանակումներն արվում են միայն իր մերձավոր շրջապատից։ Նախ՝ հանրությանն անհայտ եւ մասնագիտական փորձ չունեցող իր օգնականին՝ Գեորգի Կուտոյանին նշանակեց Ազգային անվտանգության ծառայության պետ։

Երեկ էլ ֆինանսների նախարարությունը տարանջատեցին հարկային ու մաքսային համակարգից եւ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե ձեւավորեցին, որի ղեկավար նշանակվեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը։ Անգամ եթե չանդրադառնանք այն փաստին, որ ֆիննախի միավորումը ՊԵԿ-ի հետ տեղի է ունեցել ընդամենը 2 տարի առաջ, եւ դեռ այն ժամանակ մասնագետները քննադատում էին դա, ասելով, որ չպետք է հարկեր հավաքողն ու ֆինանսներ տրամադրողը նույն կառույցը լինի, միայն այն փաստը, որ ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացնում է անձամբ ՀՀ նախագահը՝ շրջանցելով վարչապետին, արդեն շատ բանի մասին է խոսում։

Մասնավորապես այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր անձնական «կուրացիայի» ներքո է վերցնում որոշ կառույցներ, եւ այն մասին, որ չի վստահում Հովիկ Աբրահամյանին, եւ վերջապես՝ նշանակումներն անում է իրեն անձնական նվիրվածության սկզբունքով»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս