Նոր ահաբեկչություն Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական Մարդին նահանգում ավտոմեքենայի պայթյունի արդյունքում 2 ոստիկան է զոհվել, ևս 35-ը՝ վնասվածքներ ստացել, փոխանցում է Reuters-ը:

Ավտոմեքենան պայթեցրել են ոստիկանական հանրակացարանի մոտ:

Նշվում է, որ ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել, սակայն երկրի իշխանությունները հարձակման մեջ կասկածում են Քրդական աշխատավորական կուսակցությանը:

CNN Turk-ը հայտնում է, որ պայթյունից հետո ահաբեկիչները կրակ են բացել նռնականետերից:

Հիշեցնենք, որ նախօրեին 2 կին ահաբեկիչ նռնակներ են նետել ոստիկանության բաժանմունքի շենքի վրա: Ավելի ուշ կին ահաբեկիչներին ոչնչացրել են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս