Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի արվարձաններից մեկում ոստիկանական բաժանմունքի մոտ, փոխանցում է CNN Turk-ը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ պայթյունն ուղեկցվել է կրակոցներով:

Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են ահաբեկիչների հարձակման մասին: Հաղորդվում է, որ 2 կին ահաբեկիչ նռնակներ են նետել ոստիկանության բաժանմունքի շենքի վրա, որից հետո թաքնվել են:

Ոստկանությունը պատրաստվում է հարձակման:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ում խորհուրդ են տվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա այցերից՝ կապված վերջին ահաբեկչությունների հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս