Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, թե Վենետիկի հանձնաժողովը երբ կժամանի Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, Ընտրական նոր օրենսգրքի նախնական տարբերակը քննարկելու համար Հայաստան կժամանեն Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողներն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այցը տեղի կունենա մարտի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում` Երևանում:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին սկզբում անգլերեն, ապա նաև հայերեն տարբերակներով հրապարակվել է նոր Ընտրական օրենսգրքի նախնական տարբերակը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փաստաթղթին նույնիսկ տեղյակ չեն և առանց դրան ծանոթ լինելու քննարկումների են մասնակցում: Կհասցնե՞ն արդյոք այս հաշված օրերի ընթացքում ծանոթանալ օրենսգրքի նախնական տարբերակին, դժվար է ասել:




Լրահոս