Մարզերում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական խորհուրդը, Beeline–ը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը:

Մարտ ամսվա ընթացքում փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում, Ապարանում և Ալավերդիում: Դիլիջանում ֆիլմերը ցուցադրությունը մեկնարկել է մարտի երկուսին։ Ցուցադրություններ կլինեն նաև մարտի յոթին և իննին, Ապարանում ֆիլմերը կներկայացվեն մարտի 11-ից 13-ը, իսկ Ալավերդիում`մարտի 16-ից 18-ը:

«Beeline-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը։ Հարուստ մշակութային կյանքը մարզերում  նպաստում է նորանոր անունների ի հայտ գալուն: Այդ իսկ պատճառով, մենք կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու փառատոնի լավագույն ֆիլմերին և համաշխարհային զարգացման նոր միտումներին, իսկ իրենք էլ իրենց հերթին փորձեն խթանել հայրենական կինոարվեստի զարգացմումը՝ դարձնելով մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Փառատոնի հասանելիությունը մարզերում ապահովելը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է: Յուրաքանչյուր տարի մենք ընտրում ենք տարբեր մարզեր` հնարավորություն տալով բոլորին մասնակից դառնալ փառատոնին», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը, փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Փառատոնին աջակցում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 20-ին և ցուցադրվել էր յոթ ֆիլմ:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը։

BFF poster




Լրահոս