Ռուսաստանում ուղղաթիռի վթարային վայրէջքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Վլադիմիրսկի շրջանում ՆԳՆ-ին պատկանող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Վթարի արդյունքում կա 2 զոհ և 3 վիրավոր, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնում:

Տուժածներին հոսպիտալացրել են:

Հետաքննությունը վթարի 3 վարկած է դիտարկում: «3 վարկած է դիտարկվում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, օդաչուի սխալ և վատ վառելիք»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:




Լրահոս