Գյունդողանը չի երկարաձգել «Բորուսիա»-ի հետ պայմանագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագիրը թիմի հետ, տեղեկացնում է Bild.de-ն:

Հաղորդվում է, որ գերմանական ակումբը, չկարողանալով համաձայնության հասնել 25-ամյա ֆուտբոլիստի հետ, մտադիր է վաճառել նրա տրանսֆերը:

Հավելենք, որ Գյունդողանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Բարսելոնա»-ն և «Յուվենտուս»-ը:




Լրահոս