Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում կրկին հոսպիտալացրել են ականավոր հայ դերասան Արմեն Ջիգարխանյանին: Այս մասին հայտնում է Lifenews-ը:

Մի քանի շաբաթ առաջ 80-ամյա արտիստը ինտենսիվ թերապիայի կուրս էր անցել Մոսկվայի հիվանդանոցում:

Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց սրտամկանի ինֆարկտի կասկածով: 80-ամյա դերասանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնեցին ականավոր դերասանի երրորդ ամուսնության մասին:




Լրահոս