Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանում մասնակցեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիասավոր արարողությանը նվիրված մարզային միջոցառմանը, որին ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, եռասերունդ երկրապահներ, ազատամարտիկներ, հյուրեր: Միջոցառումը մեկնարկեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց: Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը կատարեց պատանի երկրապահների օրհնության կարգ, որից հետո մասնակիցներն այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր ու իրենց խոնարհումը բերեցին Վազգեն Սարգսյանի ու արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին` ծաղիկներ ու ծաղկեպսակ դնելով նրանց շիրիմներին:

6f773986-1502-4d1c-88de-3eb5d1131d11

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սպարապետի ծննդյան 57-րդ տարեդարձի և պատանի երկարապահների երդման արարողոթյան կապացությամբ հանդես եկավ շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասվում է.
«Այսօր հպարտությամբ ենք նշում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, որովհետև մեծ հայորդի Վազգենը մեզ պարգևեց հաղթանակի կամք ու ոգի, համախմբեց մեր ժողովրդի ուժերն ու հնարավորությունները՝ 20-րդ դարի վերջում մեզ պարգևելով արժանապատիվ արցախյան հաղթանակ:

Այսօր նա մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա ոգին, հայրենասիրությունն ու անմնացորդ նվիրումը հայոց ազգի շահերին»:
Դիմելով պատանի երկրապահներին՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոչ արեց.
«Ձեր երդումը և պատանի երկրապահի շարքերի համալրումը խորհրդանշում են սպարապետի ազգանվեր գործի հավերժությունն ու երկրապահական ավանդների շարունակական լինելը: Դուք պետք է հզորանաք այնքան, որ տեր կանգնեք այսօրվա մեր անկախությանն ու ինքնիշխան հայրենիքին, արցախյան հաղթանակին»:
Սյունիքի պատանի երկրապահների հրամանատար, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահ կապիտան Զարզանդ Նիկողոսյանը ներկաներին փոխանցեց ԵԿՄ վարչության նախագահ Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը, որում ասված է.

e0fa3a73-8996-4161-b1ec-a8ddb86d9a95

<< Այսօրվանից դուք կարող եք հպարտորեն կրել Երկրապահի վեհ անունը: Դուք անկախության սերունդը, պետության և անկախության տերն եք:Դուք պարտավոր եք գրագետ և ֆիզիկապես ուժեղ լինել: Ձեզանից է կախված, թե մեր հայրենիքը որքան ուժեղ կլինի: Դուք պետք է պատրաստ լինեք տեր կանգնել հայոց արդար պահանջին` ցեղասպանության սրբադասված նահատակների պահանջներին, մեր կորսված հայրենիքին վերատիրանալու իղձին>>:
Պատանի երկրապահ կամավորականներին շնորհավորել և բարեմաղթանքի խոսք է ասաց նաև ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Տիգրան Փարվանյանը:

1aac7be6-c003-4ec6-9906-c5074def70fb

Բաղաբուրջի հուշահամալիրում Սյունիքի մարզի հանրակրթական 140 դպրոցների 250 աշակերտ, համալրելով պատանի երկրապահի շարքերը, հանդիսավոր երդվեցին՝ պատրաստակամորեն ծառայել հայրենիքին, դառնալ ԵԿՄ-ի արժանի հետնորդ, հայոց բանակի հզոր հենասյուն:
Երդման հանդիսավոր արարողությունից հետո հնչեեցին Սպարապետին նվիրված ստեղծագործություններ, հայրենասիրական մոտիվներով երաժշտական կատարումներ, որից հետո մասնակիցներին մատուցվեց դաշտային ճաշ:

d59c3d9e-95cd-444c-9618-2e78b0d59eb8

5541933e-9953-4602-afb0-ff914ff25f64

624336fb-2a82-4d90-8d9e-baa7b7d26751

335a99fa-8ad7-47d9-ae22-0ceddd1e1295




Լրահոս