Հարց քաղաքացիներից` ի՞նչ է սպասվում այլ երկրի քաղաքացիություն ստացած, բայց համապատասխան մարմին դիմում չներկայացրած անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] `հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ստացել է այլ երկրի քաղաքացիություն եւ համապատասխան մարմին դիմում չի ներկայացրել այդ մասին, ապա նա քրեական պատասխանատվության ենթարկվո՞ւմ է: Եթե այո, ապա ինչպիսի՞:

Երանուհի Հայրապետյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնել, որը զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձի կողմից, որն օրենքի համաձայն չէր կարող լինել նաեւ այլ պետության քաղաքացի, պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով՝ զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ մեկամսյա ժամկետում անձամբ կամ փոստով հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանում:




Լրահոս