Հարց քաղաքացիներից` հայրության որոշման գրանցման համար որ մարմին պետք է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] `հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե հայրության որոշման գրանցման համար որ մարմին պետք է դիմել, եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է առաջացնում հայրության որոշման գրանցումը:

Ստելլա Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.

1. երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ

2. երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,

3. հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայրությունը որոշելիս երեխաները ծնողների եւ նրանց ազգականների նկատմամբ ունեն նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ, ինչպիսիք ունեն ամուսնության մեջ գտնվող անձանցից ծնված երեխաները:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հայրության ճանաչման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ, եւ այն կատարվում դիմումը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու օրը:




Լրահոս