Ներկրված պաղպաղակները վաճառվում են առանց հայերեն մակնշման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Իրազեկ եւ պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունն այսօր՝ հուլիսի 3-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ արտասահմանյան “SNICKERS”, “Mars”, “Dove”, “BOUNTY”, “Starburst”, “M&M’s”, “Maltesers”, “Twix”, “Celebrations” պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: “Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում եւ հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա”,- նշված է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը խնդրի մասին տեղեկացրել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:




Լրահոս