Գյոտցեն կարող է բաց թողնել Եվրո-2016-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող է բաց թողնել Եվրո-2016-ը, հայտնում է Bild-ը:

23-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից վերականգնվելուց հետո ավելի քիչ խաղային պրակտիկա է սկսել ստանալ: Կիսապաշտպանը մկանային պատռվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի միջնամասը: Վերջինս չորս խաղերում հայտնվել է Գվարդիոլայի թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել:




Լրահոս