
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չկարողացավ օգնել «Ռեալ Սոլտ-Լեյք»-ին հաղթանակ տանել MLS-ի առաջին տուրում: «Օռլանդո Սիթի»-ի հետ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
28-ամյա հարձակվողը խաղադաշտ էր դուրս եկել առաջին րոպեներից և առաջին խաղակեսի միջնամասում 11-մետրանոց հարված վաստակեց: Խոաո Պլատան 26-րդ րոպեին այդ տուգանայինի շնորհիվ բացեց խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսի կեսերին Պլատան դարձավ նաև դուբլի հեղինակ: