ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ
Երեկ՝ վաղ առավոտից, Երեւանի երկնքում ուղղաթիռներ էին շրջում, ինչը հարուցել էր քաղաքացիների հետաքրքրությունը: Այդ կապակցությամբ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է,  որ  տեղի  ունեցածն  օդուժի օրվան նվիրված միջոցառման փորձն է: Բուն միջոցառումը կկայանա այսօր` ժամը 09:00-ին, Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում. «Տեղի են ունենալու ՀՀ ԶՈՒ ավիացիայի, հակաօդային պաշտպանության զորքերի եւ ՌԷՊ ստորաբաժանումների զինատեսակների  ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին»:  

ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Լրագրող, քաղաքական մեկնաբան Աղասի Ենոքյանն ազատվել է «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի համակարգողի աշխատանքից: «168 ժամ»-ի հետ զրույցում  Ենոքյանը հրաժարվել է մեկնաբանել ռադիոկայանից իր դուրս գալու պատճառը. «Հիմա չեմ ասի, կասեմ մեկ շաբաթ-տասը օր հետո»: Նշենք, որ «Ազատություն» ռ/կ-ն տեղափոխվել է գրասենյակային նոր տարածք եւ այս ընթացքում վերազինվել  տեխնիկական նոր հնարավորություններով:

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՀԵՆՐԻԽԸ

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցը կարող է վճռել միայն Դոնեցկի «Շախտյոր»-ի նախագահ Ռինատ Ահմետովը: Ըստ «Փաստինֆո»-ի՝ այս մասին ИТАР-ТАСС-ին հայտարարել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը: «Մարդիկ կարծես տեղյակ չեն Հենրիկի պայմանագրի կետերից մեկի մասին: Ակումբից ինքնակամ հեռանալու դեպքում նա պետք է 30 միլիոն եվրո վճարի, սակայն իրավաբանական նրբությունն այն է, որ այդ գումարը պաշտոնապես պետք է լինի Մխիթարյանի մոտ: Իսկ եթե ակումբը տրամադրում է նրան այդ գումարը, ապա ֆուտբոլիստը պետք է շուրջ 20 միլիոնի հարկ վճարի: Հանրագումարում Մխիթարյանի արժեքը կկազմի շուրջ 50 մլն եվրո: Այնպես որ, ցանկացած պարագայում ամեն ինչ վճռելու է Ահմետովը: Գտնում եմ, որ Հենրիկը սխալվել է այն մարդկանց հարցում, ում վստահել է իր գործերը: Նա երեք իրական առաջարկ ունի տարբեր թիմերից: Կարծում եմ՝ վերջնարդյունքում նրան գնել ցանկացող ակումբները ստիպված կլինեն համաձայնել Ահմետովի ներկայացրած պահանջներին»,-նշել է Սելյուկը: Հիշեցնենք, որ նախօրեին տարածված իրարամերժ տեղեկությունների համաձայն՝ հայ կիսապաշտպանը Լոնդոնում բանակցում է «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչների հետ, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ բանակցություններին ներգրավվել է Դորտմունդի «Բորուսիա»-ն, որը նրա համար առաջարկել է 30 մլն եվրո:

ԽԱՉԻԿՅԱՆՆ ԷԼ ԽՐԱՏ ՉԵՂԱՎ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երեւանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ. Թադեւոսյանը, համաձայնության գալով նույն բաժանմունքի թվով 3 վճարող-տեսուչների հետ, յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի կենսաթոշակի գումարներ: 2009թ. մայիսից մինչեւ 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարող-տեսուչներ Ս. Սարհատյանը, Է. Ալեքսանյանը եւ Վ. Գրիգորյանը, վճարային ցուցակներում  կեղծելով  կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները եւ Գ. Թադեւոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:




Լրահոս