«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստներն Անգլիայի Պրեմյեր լիգայում ռեկորդ են սահմանել` խաղի վերջին րոպեներում հաղթանակ տոնելու քանակով, հայտնում է BBC Sport-ը:
Նախօրեին անգլիական ակումբը հաղթանակ տարավ ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Կրիստալ Փելասը»-ի դեմ խաղում, որի ժամանակ Բենտեկեն գոլի հեղինակ դարձավ 96-րդ րոպեին: Այդ կերպ, «Լիվերպուլ»-ը 28 անգամ հաղթանակ է տարել` վերջին պահին գոլ խփելու շնորհիվ:
Այդ կերպ, նրանք համարվում են այդ ցուցանիշի ռեկորդակիր`առաջ անցնելով «Արսենալ»-ին և «Չելսի»-ին: