Բենզեման չի մասնակցի «Ռոմա»-ի դեմ խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ռոմա»-ի դեմ պատասխան հանդիպումը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ֆրանսիացին վերջերս է ապաքինվել վնասվածքից և մասնակցել է Պրիմերայի «Ատլետիկո»-ի դեմ խաղին, բայց ստիպված էր ընդմիջման ժամանակ փոփոխություն խնդրել:

Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը մասնակցել է Իսպանիայի առաջնության 20 խաղի, դարձել 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս