ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում՝ փորձելով վարկաբեկել: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ներին, եւ այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով: Ես համոզված եմ, որ որեւիցե անպատասխան հարց չի մնալու»:

Տիգրան Սարգսյան «Գով»

Բայց ի՞նչ վատ բան կա դրանում, որ «վարկաբեկում» են Տ. Սարգսյանին: Ընդհակառակը, նման «վարկաբեկումը» բավական ձեռնտու եւ շահավետ է. մարդիկ «վարկաբեկում» են, իսկ Տ. Սարգսյանը, Նավասարդ Կճոյանը եւ այլք հարստանում են, բարեկեցիկ կյանք վարում: Կարծում ենք՝ նման «վարկաբեկումից» շատերը չէին հրաժարվի, նամանավանդ եթե արդյունքում ջրից չոր դուրս գալու հնարավորությունը կա: Բարձրացված աղմուկը խնդիր չէ, իրավապահները «կզբաղվեն» այդ հարցով, քավության նոխազ միշտ էլ գտնվում է նման դեպքերում, հարցերի պատասխաններն էլ են գրվում ու ներկայացվում, նույնիսկ հավատացողներ են գտնվում:




Լրահոս