Դասալիք գրոհայինները նկարահանել են, թե ինչպես են լքում իսլամիստների շարքերը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» գրոհայինները նկարահանել են, թե ինչպես են լքում ահաբեկչական խմբավորման շարքերը:

Գրոհայիններից մեկը ցույց է տալիս փաստաթուղթը, որն ապացուցում է իր պատկանելիությունը ԻՊ-ին, ապա բացատրում է պատճառները, թե ինչու են նրանք լքում ահաբեկչական խմբավորումը:

Մի խումբ գրոհայիններ որոշել են լքել ԻՊ-ը՝ խմբավորման շարքերում չափից դուրս դաժանության պատճառով:

«Նրանք սպանում էին մեզ, մեզ անհավատներ կոչում, ներխուժում մեր տներ»,-ասում է գրոհայիններից մեկը:

Ենթադրաբար, հոլովակը նկարահանվել է Հալեպում:




Լրահոս