Ի. ՄԻԼԻՏՈՍՅԱՆԻ ԱՆԿՅՈՒՆԸ ԼՈԶԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օլիմպիական խաղերում Հայաստանի օրհներգն առաջին անգամ հնչեց ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի տարած հաղթանակի պատվին: Դա տեղի ունեցավ 1992թ. Բարսելոնում:
Ի. Միլիտոսյանն օլիմպիական փոխչեմպիոն է հռչակվել 1988-ին Սեուլում, նա նաեւ աշխարհի, Եվրոպայի եւ համամիութենական առաջնությունների բազմակի չեմպիոն է, մրցանակակիր ու ռեկորդակիր: Հայ մարզիկի հաջողությունները բարձր է գնահատել ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը, ում հրամանով Լոզանում` ՄՕԿ-ի թանգարանում, 1993-ին ստեղծվել էր Ի. Միլիտոսյանի անկյունը: Ի. Միլիտոսյանը վաղուց էր ցանկանում լինել այնտեղ եւ վերջերս ՀԱՕԿ նախագահի օժանդակությամբ այցելեց Լոզան, երբ այնտեղ տեղի էր ունենում ԱՕԿ-ների միջազգային ասոցիացիայի արտահերթ նստաշրջանը: Իսրայելը հանդիպեց ՄՕԿ-ի, ԵՎՕԿ-ի, շատ այլ երկրների ղեկավարների ու պատվիրակների հետ: Շատերը հիշեցին նրա հաղթական մրցելույթները, իսկ Լոզանի օլիմպիական թանգարանի ղեկավարությունը նրան հանձնեց իր անկյան գոյությունը վկայող հավաստագիրը:




Լրահոս