Շարապովայի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարին կայացած թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում ռուսաստանցի Մարիա Շարապովայի դոպինգ թեստը եղել է դրական: Նա խոստովանել է, որ ընդունել է մելդոնիում, որն արգելված է 2016թ. հունվարի 1-ից:

«Տասը տարի օգտագործել եմ մելդոնիում, բայց այն միայն վերջերս է արգելվել սպորտում: 2008-ից առողջական խնդիրներ ունեմ և ընդունում եմ միլդրոնատ դեղամիջոցը, որի մեջ կա մելդոնիում: Չէի ցանկանա այսպես ավարտել կարիերաս: Հույս ունեմ՝ ինձ կտան եւս մեկ շանս»,- հայտարարել է Շարապովան:




Լրահոս