Շիրակի մարզպետի ուղերձը Մարտի 8-ի տոնի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ.

«Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ.
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային տոնի` մարտի 8-ի կապակցությամբ: Գարնան գալուստն ու կանանց տոները խորհրդանշում են կյանքի հավերժությունն ու անսահման գեղեցկությունը, բնության զարթոնքն ու սերը:
Հայ կինը միշտ եղել է ազգապահպանության երաշխավորն ու մեր ազգային լավագույն ավանդույթների կրողը, հաղթահարելով բազում դժվարություններ, նվիրումով մասնակցել պետական և հասարակական կյանքին:

Սիրելի կանայք. Համոզված եմ, որ Դուք այսուհետ էլ Ձեր ավանդն ու մասնակցությունն եք ունենալու հայ ընտանիքի կերտման, հայապահպանության, պետության արժանի քաղաքացիների ձևավորման գործում:
Սիրելի կանայք այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ մաղթում եմ Ձեզ անսահման սեր, խաղաղություն, ընտանեկան երջանկություն, բոլոր երազանքների իրականացում»:




Լրահոս