ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ավելացված արժեքի հարկ վճարող քաղաքացիներն արդյո՞ք կարող են կանխիկ դրամով ձեռքբերումների մասով հաշվանցումներ կատարել:

Ռազմիկ Սիրադեղյան (38 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ավելացված արժեքի հարկ վճարողներն արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարներն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հաշվանցվել նաեւ հարկային հաշիվներում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում եւ (կամ) կրճատ հաշիվ-ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե այդ գործարքների գումարը (ներառյալ՝ ԱԱՀ-ն) յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ յուրաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 3 միլիոն դրամը:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության
զարգացման ազգային կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված են վճարումներ կատարելու կարգն ու սկզբունքը: Մնում է՝ յուրաքանչյուր հարկ վճարող իր գումարի համապատասխան չափով կատարի հաշվանցումներ:




Լրահոս