ԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել իրենց ղեկավարներից մեկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի արևմուտքում, Լիբանանի հետ սահմանի մոտ մահապատժի են ենթարկել իրենց ղեկավարներից մեկին՝ Աբու Բաքեր Քարային, փոխանցում է LifeNews-ը:

Նշվում է, որ սիրիական բանակի հետ բախումներում պարտություն կրող ահաբեկչական խմբավորումների ներսում պայքարն ուժգնանում է:

Աբու Բաքեր Քարային մահապատժի են ենթարկել՝ ահաբեկչական խմբավորման ներսում վեճերի ֆոնին: ԻՊ-ի զինյալները մի քանի օր առաջ մերժել էին մեկ այլ ահաբեկչական խմբավորման՝ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի անդամներին սպանելու մասին նրա հրամանը:

Աբու Բաքեր Քարան հայտնի էր բազմաթիվ մահապատիժներով: Նրա հրամանով, մասնավորապես, սպանվեցին նրանք, ովքեր փորձում էին հրադադարի շուրջ համաձայնության գալ Սիրիայի և Լիբանանի իշխանությունների հետ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս