
Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի պաշտպան Մարտին Շտրանցլը հայտարարել է մրցաշրջանի վերջում կարիերան ավարտելու ցանկության մասին: Ավստրիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ակումբին էր միացել 2011-ին, իսկ դրանից առաջ չորս մրցաշրջան հանդես էր եկել Մոսկվայի «Սպարտակ»-ում:
«Այս մրցաշրջանում ես այնքան շատ խաղադաշտ դուրս չեմ գալիս, որքան կցանկանայի: Այդ կերպ, կարիերան ամռանն ավարտելու ցանկությունն աստիճանաբար ի հայտ եկավ: Մինչ մրցաշրջանի ավարտը ես խաղադաշտում հայտնվելու հույս ունեմ», – նշեց նա: Ընթացիկ մրցաշրջանում Շտրանցլը միայն երկու անգամ էր հայտնվել խաղադաշտում: