Ապարանում` կամրջի տակ, զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ մարտի 7-ին, ժամը 17.25-ին, մի քաղաքացուց ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ապարանի «Աչիսնո» կոչվող տարածք տանող ճանապարհին՝ կամրջի տակ, զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենե պարկ, որի մեջ՝ 80 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, հակատանկային նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի դատարկ պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:




Լրահոս