Ծեծկռտուք Էրեբունիում. գործը ՀՔԾ-ում է քննվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ օբյեկտիվ քննության նպատակով՝ ծեծի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Այսպես, քաղաքացի Սմբատ Ա.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի «Ծիրան» սուպերմարկետի մոտ իր ավտոմեքենայի մեջ երկու անձ ծեծի են ենթարկել իրեն և պատճառել ֆիզիկական ցավ:

Քաղաքացի Սմբատ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանիքննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս